Կարևոր իրադարձություններ

Կարող է հեղափոխական լինել. Արեգա Հովսեփյանը՝ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի մասին

18 Մարտ, 2026 17:02
Կարող է հեղափոխական լինել. Արեգա Հովսեփյանը՝ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի մասին
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունի անդամ Արեգա Հովսեփյանը հայտարարել է, որ երկու ամիս առաջ մեկնարկել է Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագիրը, որը, նրա գնահատմամբ, կարող է դառնալ հեղափոխական Հայաստանի տնտեսության համար։
 
Հովսեփյանի խոսքով՝ ծրագիրը հույս է ներշնչել քաղաքացիներին՝ ապահովելու ավելի բարեկեցիկ կյանք։ Նա այս մասին հայտարարել է Կարապետյանի «Ուժեղ խաղաղություն» անվտանգային ծրագրի շնորհանդեսի ժամանակ՝ նշելով, որ ներկայացվում է նաև նրա՝ որպես ՀՀ հաջորդ վարչապետի տեսլականը։
Նրա խոսքով՝ ծրագիրը նախատեսում է զգալիորեն մեծացնել պաշտպանության բյուջեն և ուժեղացնել երկրի անվտանգային համակարգը։
Հովսեփյանը ընդգծել է, որ անվտանգության հիմքում պետք է լինի սահմանների անխոցելիությունը՝ ժամանակակից տեխնոլոգիաների և արհեստական բանականության կիրառմամբ։
Նրա խոսքով՝ նպատակն է ապահովել, որ Հայաստանի սահմանների յուրաքանչյուր հատված լինի վերահսկվող և պաշտպանված։

Լրահոս

Դիտել ավելին