Կարևոր իրադարձություններ

Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը նոր փուլ է մտնում

26 Մայիս, 2025 20:30
Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը նոր փուլ է մտնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և արձանագրել, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առավել կարևոր է այն, որ երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում ավելի է խորանում և ամրապնդվում: Երկրի ղեկավարի խոսքով՝ սա արձանագրել են նաև վերջերս Տիրանայում կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը:

Ժան-Նոել Բարոն ընդգծել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացման ու կարողությունների ամրապնդման գործում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է էլ ավելի խորացնել և ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում:

Միաժամանակ, Ժան-Նոել Բարոն շնորհավորել է ՀՀ վարչապետին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հաջորդ տարի Հայաստանում անցկացնելու առթիվ:

Զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջին զարգացումների շուրջ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:

Լրահոս

Դիտել ավելին