Կարևոր իրադարձություններ

Գիտնականները հայտնաբերել են այն նավը, որով հավանաբար ճանապարհորդել է Ջեյմս Կուկը

03 Մայիս, 2016 14:26
Գիտնականները հայտնաբերել են այն նավը, որով հավանաբար ճանապարհորդել է Ջեյմս Կուկը

Հետազոտողները կարծում են, որ գտել են խորտակված Endeavour նավը, որով իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունն է կատարել Ջեյմս Կուկը՝ հայտնում է RTE հեռուստաալիքը։

Հայտնագործությունն արվել է ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի ափերին։ Ոչ հեռու գտնվել են նույն ժամանակաշրջանի ևս 5 նավերի բեկորներ։

Ինչպես նշում է հեռուստաալիքը՝ նավը խորտակվել է 1778 թվականին ԱՄՆ-ի անկախության համար պատերազմի ժամանակ Ռոդ-Այլենդի վրա կատարված հարձակման ժամանակ։ Կուկի ճանապարհորդությունից հետո նավը վերանվանել էին և ուղարկել մասնակցելու ափի ծովային շրջափակմանը:

Լրահոս

Դիտել ավելին