Կարևոր իրադարձություններ

Լրատվամիջոցներն իմացել են օրեր առաջ Փարիզ ուղևորվող ականապատ մեքենայի մասին

14 Նոյեմբեր, 2015 15:11
Լրատվամիջոցներն իմացել են օրեր առաջ Փարիզ ուղևորվող ականապատ մեքենայի մասին

Փարիզում ահաբեկչություններից օրեր առաջ Բավարիայում ձերբակալվել է Չեռնոգորիայի 51-ամյա քաղաքացի, որն ականապատ մեքենայով ուղևորվում էր Փարիզ։ Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ Bayerischer Rundfunk ռադիոկայանին հղումով։

 

Միջադեպը տեղի է ունեցել գերմանական Ռոզենհայմ քաղաքում։

    

Նրա մեքենայում եղել է զենք-զինամթերք, մի քանի կգ պայթուցիկ։ Ենթադրաբար՝ նա եղել է Փարիզում ահաբեկչություններ իրականացնողների հանցակիցը։

 

Միջադեպից հետո գերմանական ոստիկանությունը կապվել է ֆրանսիացի գործընկերների հետ և հայտնել մանրամասները։

 

Լրատվամիջոցները նշում են, որ Փարիզի 7 շրջաններում ուրբաթ երեկոյան գրեթե միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել՝ զինված հարձակումներ ու պայթյուններ, որոնց հետևանքով, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 120-150 մարդ։

Ավելի քան 100 մարդ զոհվել է Փարիզի «Բատակլան» համերգասրահում՝ համերգի ժամանակ։ Տասնյակ մարդիկ զոհվել են մայրաքաղաքի այլ շրջաններում տեղի ունեցած ահաբեկչություններից։

Լրահոս

Դիտել ավելին