Կարմրուկով վարակման քանի դեպք է գրանցվել այսօրվա դրությամբ
10 Հունիս, 2024 15:03
2024-ի հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 452 դեպք, որից 272-ը՝ երեխա, 180-ը՝ մեծահասակ: 4 մարդ հոսպիտալացված է: Տվյալներն ամփոփել է ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը` ներկայացնելով կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում: