Կարևոր իրադարձություններ

Գրենլանդիայի վարչապետը դեմ է Թրամփի վարչակազմի այցին կղզի

24 Մարտ, 2025 13:04
Գրենլանդիայի վարչապետը դեմ է  Թրամփի վարչակազմի այցին կղզի

Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչների ծրագրված այցը կղզի փորձ է մեծացնել ճնշումը Վաշինգտոնի կողմից, գրում է The New York Times-ը։

Գրենլանդիայի վարչապետի խոսքով՝ Ուոլցի այցը Գրենլանդիա «կուժեղացնի ամերիկացիների հավատը Թրամփի առաքելության նկատմամբ և կավելացնի ճնշումը» Գրենլանդիայի վրա։

Այցի ընթացքում Ուոլցը կայցելի կղզու ամերիկյան ռազմաբազա, հայտնել են աղբյուրները։

Վարչապետը նաև դժգոհություն է հայտնել ԱՄՆ երկրորդ տիկին Ուշա Վենսի այցի կապակցությամբ։ Այցը նախատեսվում է հինգշաբթի օրը։

«Այլևս այն ժամանակը չէ, երբ քաղաքական գործչի կնոջ այցը կարելի է անվնաս համարել»,- ասել է նա։

Լրահոս

Դիտել ավելին