Կարևոր իրադարձություններ

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

26 Մայիս, 2025 21:30
Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Իրանական կողմը պլանավորում է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Երևան:

Այս մասին «Երևանյան երկխոսություն–2025» միջազգային համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Սայիդ Խաթիբզադեն:

Ըստ փոխնախարարի, երկու երկրների միջև հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են, իրականացվում են դիվանագիտական ամենաբարձր մակարդակի փոխայցեր:

Այս շաբաթվա ընթացքում ևս հինգ պաշտոնական պատվիրակություն պետք է այցելի Հայաստան, իսկ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախորդ շաբաթ է այցելել Իրան:

«Այժմ մենք պլանավորում ենք երկրի ղեկավարի այցը Երևան: Երկու մայրաքաղաքների միջև իրականացվում են քաղաքական խորհրդակցություններ, իսկ ինչ վերաբերում է հարաբերությունների տնտեսական ոլորտին, ապա դրանք գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և առաջիկայում, երբ արդեն փոխադրումների զրո տոկոս տոկոսադրույքն իրականացվի, տնտեսական համագործակցությունը թռիչքային աճ կարձանագրի»,- ասել է Սայիդ Խաթիբզադեն՝ հավելելով, որ լավ համագործակցություն է ձևավորվել նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում:

Փոխնախարարի խոսքով՝ զբոսաշրջության, մշակութային ոլորտում, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև կապն անընդհատ զարգանում է:

«Հուսով եմ, որ որոշ խոչընդոտներ հարթելուց հետո՝ հատկապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո մենք բազմաթիվ նախագծեր և ծրագրեր կիրականացնենք, որոնք մինչ այս պահը կյանքի չեն կոչվել»,- շեշտել է նա:

Լրահոս

Դիտել ավելին