Մայիսի 26-ի գիշերը ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը տարբեր մարզերի օդային տարածքներում ոչնչացրել են 96 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Դրանցից վեցը խոցվել է Մոսկվայի մարզում, հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ 31 անօդաչու թռչող սարք է խոցվել Բրյանսկի, 16-ը՝ Բելգորոդի, 11-ը՝ Կուրսկի մարզերի օդային տարածքներում։ Ինը անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Տուլայի, 8-ը՝ Օրյոլի, 5-ը՝ Կալուգայի, 4-ը՝ Իվանովոյի, 2-ական՝ Ռյազանի և Վլադիմիրի, մեկական՝ Յարոսլավլի մարզերում և Թաթարստանում։