«Առաջարկ Հայաստանին»՝ ծրագիր, որի նպատակն է համախմբել լավագույն մասնագետներին, ունենալ համազգային, վերկուսակցական արժեքներ։
Մենք ունենք բազմաթիվ փորձառու և պրոֆեսիոնալ մարդիկ՝ տարբեր ոլորտներում երկար ճանապարհ անցած։
Պետության շահը վեր դասող ու երկրի ապագայով մտահոգ մարդկանց է պետք առաջ բերել՝ անկախ նրանից, անդամակցու՞մ են նրանք որևէ կուսակցության, թե՞ ոչ։
Շատերն էլ պարզապես չեն ուզում լինել որևէ կուսակցության մաս, բայց պատրաստ են աշխատել հանուն երկրի։
Պետք է գտնենք ձևը՝ նրանց ներառելու երկրի զարգացման և վերականգնման գործընթացում.Գագիկ Ծառուկյան
«Օրակարգը Կենտրոնում» հաղորդաշարի ամբողջական թողարկումը դիտեք ստորև.