Կարևոր իրադարձություններ

«Հրապարակ». Մարությանն ակվիտացրել է, Ավինյանը լուծարում է

25 Ապրիլ, 2025 10:17
«Հրապարակ». Մարությանն ակվիտացրել է, Ավինյանը լուծարում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ «Երեւանտրանս» ՓԲԸ-ին հատկացվել է 26 միլիոն 544 հազար դրամ՝ աշխատակիցների վերջնահաշվարկը, արձակման նպաստները եւ հարկային պարտավորությունները վճարելու համար։ Փետրվարին գործակարգավարական նիստերից մեկի ժամանակ Ավինյանը, խոսելով «Երեւանտրանս» ՓԲԸ-ի մասին, ասել էր, որ այն պետք է ձեւափոխվի․ «Գործառույթները պետք է արձանագրենք «Երեւանտրանս» ընկերության, որը պետք է դառնա ՀՈԱԿ, որպեսզի այս տրամաբանական փոփոխությունները կարողանանք իրականացնել, որովհետեւ մասնավոր գծերը, որպես այդպիսին, այլեւս չկան:

 

Բոլոր ուղեւորափոխադրումները կազմակերպվում են Երեւան քաղաքին ենթակա ընկերություններով: Հետեւապես, «Երեւանտրանս» ընկերության ֆունկցիան պետք է վերաձեւավորել, եւ կազմակերպաիրավական ձեւն էլ պետք է փոխվի»։ 

Երեւանի քաղաքապետարանի մեր աղբյուրներն ասում են, որ «Երեւատրանս»-ը 2021-ին ակտիվացրել է այն ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը: 2021-ին մոտ 5 միլիոն է փոխանցվել ընկերությանը՝ կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում տրանսպորտային միջոցների ախտահանման համար։

 

Երեւանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանի հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից տեղակացրել են, որ «Երեւանտրանս» ՓԲ ընկերությանը 2024-ին հատկացվել է 50 միլիոն 200 հազար դրամ, որն օգտագործվել է աշխատակիցների աշխատավարձի, կումունալ եւ կայանման վճարների համար: Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Երեւանտրանս»-ը Երեւանի ներհամայնքային երթուղիների սպասարկումն է իրականացրել, իր հարցման մեջ նշված գումարն էլ՝ 50 միլիոնը, քաղաքապետարանի ծախսած այլ գումարների համեմատ փոքր է։

«Ընկերությունը սպասարկել է մասնավոր գծերը, հիմա մասնավոր գիծ չկա, բայց մյուս կողմից էլ, ես խոսել եմ «Երեւանտրանս»-ի աշխատակցի հետ, նա ասել է, որ իրենք սպասարկել են ոչ միայն ավտոբուսները, այլ նաեւ քաղաքապետարանին կից վարչությունների, ինչպես նաեւ քաղաքապետին սպասարկող ավտոմեքենաները։

Առաջին  մասով հասկացանք, բա երկրորդ մասո՞վ` ո՞վ է սպասարկելու պաշտոնյաների մեքենաները, պետական ընկերությունից վերցնելու են՝ տան մասնավորի՞ն, երեւի տենդեր կհայտարարեն, կտան մի ընկերության»։ Սարգսյանի տեղեկություններով՝ «Երեւանտրանս»-ը միանում է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս

Դիտել ավելին