Կարևոր իրադարձություններ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դագաղի կողքին արված սելֆիները վրդովմունք ու զայրույթ են առաջացրել հավատացյալների շրջանում

25 Ապրիլ, 2025 10:48
Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դագաղի կողքին արված սելֆիները վրդովմունք ու զայրույթ են առաջացրել հավատացյալների շրջանում

Իրենց կյանքը ցուցադրելու և սոցիալական ցանցերում բաղձալի «լայքեր» ստանալու ցանկությունը ոմանց մղում է զզվելի ծայրահեղությունների: Դա ակնհայտ է դարձել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորության ժամանակ, որտեղ շատերը սելֆի են արել պոնտիֆիկոսի դագաղի կողքին։

 

селфи.jpg (45 KB)

 

Մոտ 20,000 հավատացյալներ իրենց հարգանքի տուրքն են մատուցել հանգուցյալ պոնտիֆիկոսին, սակայն ոմանք զայրույթ են առաջացրել՝ անհարկի սելֆիներ հրապարակելով Հռոմի պապ Ֆրանցիսկոսի դագաղի մոտ:

селфи1.jpg (86 KB)

Ինստագրամյան լուսանկարներից մեկում գլխաշորով մի կին ժպտում է տեսախցիկին՝ ցույց տալով Հռոմի պապին՝ իրեմից մի քանի մետր հեռավորության:

Շատ հավատացյալների համար այս պահվածքը զզվելի է:

селфи2.jpg (119 KB)

Ուիմբլդոնից Քեթրին Գիլսենանը The Sun-ին ասել է, որ հուղարկավորության մթնոլորտը փչացրել են մարդիկ, ովքեր «անտեսել են նախազգուշացումները» և հարգանքի տուրք մատուցելու փոխարեն լուսանկարվել են:

селфи3.jpg (51 KB)

Հուղարկավորության արարողության առաջին օրվա պաշտոնական լուսանկարներում երեւում է մարդկանց ամբոխը, որոնք շրջապատել էին դագաղը՝ հեռախոսները պահելով օդում: Ոմանք նույնիսկ սելֆիի ձողիկներ են հանել՝ փորձելով ստանալ լավագույն կադրը:

 

селфи4.jpg (35 KB)

Երբ բազմությունը հավաքվել է Ֆրանցիսկոսի մարմնի առջև, նրանց խնդրել են մի կողմ դնել սելֆիի ձողիկները, սակայն նրանց հեռախոսի էկրանները մնացել են կենտրոնում:

 

Աղբյուր՝ News.am

Լրահոս

Դիտել ավելին