Միջնադարյան ճարտարապետները ամրոցներ,շքեղ կառույցներ էին կառուցում, որոնք գեղեցկության հետ միասին պրակտիկ բնույթ էին կրում: Ամրոցները, ի տարբերություն ժամանակակից առանձնատների, ցույց էին տալիս ոչ միայն տերերի հարստությունը, այլ նաև ծառայում էին որպես հզոր բերդեր, որոնց պատերը կարող էին պաշտպանել մի քանի տարի շարունակ, ընդվորում կյանքը այդ ամրոցներում չէր կանգնում:
Նույնիսկ այն հանգամանքը, որ շատ ամրոցներ վերապրել են պատերազմներ, աղետներ, տերերի անհոգություն, խոսում է նրա մասին, որ առավել ապահով կացարան մարդկությունը դեռ չի ստեղծել:
Գերմանիա, Ռայխբուրգ ամրոց

Հազարամյա պատմություն ունեցող այս ամրոցը եղել է Գերմանիայի թագավորների նստավայրը, ապա՝ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ XIV-ի:
1689 թվականին ֆրանսիացիները այրում են ամրոցը, և եթե գերմանացի գործարարը ձեռք չբերեր ամրոցի մնացորդները և չվերականգներ այն, ամրոցը մոռացության կմատնվեր:
Ֆրանսիա, Մոն-Սեն-Միշել

Անառիկ Մոն-Սեն-Միշել աmրոցը, որը բոլոր կողմերից շրջապատված է ծովով, Ֆրանսիայի ամենահայտնի վայրերից մեկն է Փարիզից հետո:Այն կառուցվել է 709 թվականին, և մինչ այսօր շատ շքեղ տեսք ունի:
Ավստրիա, Գոխոստերվից ամրոց

Միջնադարյան Գոխոստերվից ամրոցը կառուցվել է IX դարում: Նրա աշտարակները տեղակայված են 160 մետր բարձրության վրա:
Սլովենիա, Բլեդի ամրոց

Ամրոցը տեղակայված է հարյուր մետր բարձրություն ունեցող ժայռի վրա, ներքևում գտնվում է Բլեդ լճի ափին: Բացի սիրուն տեսարաններից բացի, այն հարուստ պատմություն ունի: Ամրոցը սերբ թագավորական գերդաստանի նստավայրն է եղել, իսկ ավելի ուշ՝ մարշալ Իոսիպ Բրոզ Տիտոյի նստավայր:
Գերմանիա, Գոգենցոլերն ամրոց

Այս ամրոցը տեղակայված է Գոգենցոլերն սարի վրա, որը գտնվում է ծովի մակարդակից 2800 մետր բարձրության վրա: Իր ծաղկման ժամանակ այն համարվում էր Պրուսիայի թագավորների նստավայրը:
Իսպանիա, Բարսյենսե ամրոց

Բարսյենսե ամրոցը Տոլեդոյում XV դարում կառուցել է տեղացի քոմսը:100 տարվա ընթացքում ամրոցը հզոր հրետանային բերդ էր, իսկ այսօր ամրոցի դատարկ պատերը հետքրքրություն են առաջացնում լուսանկարիչների և զբոսաշրջիկների մոտ:
Գերմանիա, Նոյշվանշտայն ամրոց

Բավարիայի թագավոր Լյուդովիկ II ժամանակ կառուցված ռոմանտիկ ամրոցը բավականին էքստրավագանտ էր իր ժամանակի համար:
Հունաստան, Մետոնի ամրոց

Վենետիկյան Մետոնի ամրոց-բերդը XIV –րդ դարում մարտերի կիզակետում էր: Այսօր ամրոցից միայն մնացորդներն են մնացել:
Գերմանիա, Խոենշվանգաու ամրոց

Այդ ամրոց-բերդը կառուցվել է Շվանգաու ասպետների կողմից XII դարում:Այն բազմաթիվ թագավորների նստավայր էր, այդ թվում նաև հանրահայտ Լուդվիգ II-ի, ով այդ ամրոցում ընդունել էր հանրհայտ կոմպոզիտոր Ռիխարդ Վագներին:
Շվեյցարիա, Շիլյոն ամրոց

Այս միջնադարյան ամրոցը թռչնի բարձրությունից հիշեցնում է ռազմական նավ: Ամրոցի հարուստ պատմությունը և արտաքին տեսքը բազուն հանրահայտ գրողների համար ոգեշնչման աղբյուրն է եղել:
XVI դարում ամրոցը օգտագործվում էր որպես պետական բանտ, ինչի մասին Ջորջ Բայրոնը նկարագրել է «Շիլյոնի բանտարկյալը» գրքում:
Շոտլանդիա, Էլեյն-Դոնան ամրոց

Ամրոցը, որը գտնվում է քարքարոտ կղզու վրա, Շոտլանդիայի ամենառոմանտիկ ամրոցներից մեկն է: Այն հայտնի է իր մեղրով և լեգենդներով:Այստեղ նկարահանել են բազմաթիվ ֆիլմեր, իսկ ամենակարևորը՝ ամրոցը բաց է յուրաքանչյուրի համար:
Անգիլիա, Բոդիամ ամրոց

Սկսաց XIV դարից այս ամրոցը եղել է տարբեր մարդկանց սեփականությունը, որոնք շատ էին սիրում պատերազմել: Այդ պատճառով նրանից մնացել էին միայն փլատակները, երբ 1917 թվականին ամրոցը ձեռք բերեց լորդ Կերզոնը:
Սան-Մարինո, Գուաիտա ամրոց

XI դարի ամրոցը գտնվում է Մոնտե-Տիտանօ սարի գագաթին և ևս երկու աշտարակների հետ միասին պաշտպանում է աշխարհում ամենահին պետություներից մեկը:
Ղրիմ, «Ծիծեռնակի բույն» ամրոց

Ի սկզբանե, Այ-Տոդոր լեռան վրա տեղակայված էր մի փոքրիկ տնակ: Իսկ ներկա տեսքը «Ծիծեռնակի բույնը» ամրոցը ստացել է ի շնորհիվ բարոն Շտեյնգելի, ով զբաղվում էր նավթարդյունաբերությամբ: Նա շատ էր սիրում հանգստանալ Ղրիմում: Նա որոշում է ռոմատիկ ամրոց կառուցել, որն հիշեցնում է Ռեյնի ափերի մոտ տեղակայված միջնադարյան կառույցները:
Շոտլանդիա, Ստալկեր ամրոց

Ստալկեր ամրոցի անվանում է թարքմանաբար նշանակում է բազեների որսորդ: Այն կառուցվել է 1320 թվականին և պատկանել ՄակԴուգալների կլանին: 1965 թվականին ամրոցի սեփականատեր դարձավ գնդապետ Դ.Ռ. Ստյուարտը, ով իր ձեռքերով, կնոջ, ընտանիքի անդամների և ընկերների հետ միասին վերականգնեց այդ կառույցը:
Ռումինիա, Բրան ամրոց

Բրան ամրոցը Տրանսիլվանիայի մարգարիտն է, խորհրդային թանգարան, որտեղ ծնվել է հանրահայտ Դրակուլայի մասին լեգենդը:
Ռուսաստանի Դաշնություն, Վիբորգյան ամրոց

Վիբորգյան ամրոցը հիմնադրվել է 1293 թվականին շվեդերի կողմից: Այն պատկանում էր նրանց մինչև 1710 թվականը, երբ Պյոտր Առաջինի բանակը հետ մղեցին շվեդներին:Ամրոցում տարբեր ժամանակներում տեղակայված են եղել և բազա, և զորանոց, նույնիսկ բանտ դեկաբրիստների համար: Այժմ այնտեղ թանգարան է:
Իրլանդիա, Կաշել ամրոց

Կաշել ամրոցը Իրլանդիայի թագավորների նստավայրն էր մի քանի հարյուր տարի շարունակ մինչև նորմանների ներխուժումը: V դարում այստեղ ապրել է և քարոզել Սուրբ Պատրիկը:
Շոտլանդիա, Կիլխուրն ամրոց

Այն գտնվում է Էյվ լճի ափին:
Գերմանիա, Լիխտեյնշտեյն ամրոց

XI դարում կառուցված ամրոցը մի քանի անգամ ավերվել է: Այն վերջնական վերականգնել են 1884 թվականին: