Դարչինն առաջին հերթին հայտնի է որպես ամենահայտնի համեմունքներից մեկը: Հնում ինչ-որ մի ժամանակ այն հասանելի էր միայն թագավորներին ու կայսրերին, բայց այսօր այն կգտնվի ցանկացած տնային տնտեսուհու զինանոցում: Դարչինն օգտագործում են թխվածքներ, աղանդեր ու շոկոլադ պատրաստելիս, ավելացնում են սուրճի մեջ, հաճախ դարչինի ձողիկները պահում են պահարանում պարզապես հոտի համար: Արեւելքում հաճախ դարչինով են համեմում գառան եւ թռչնի մսով պատրաստված ճաշատեսակները: Ափսոս, որ քչերը գիտեն, թե ինչպիսի օգտակար եւ վնասակար հատկություններ ունի այս մթերքը:
Դարչինը շագանակագույն ծառերի չորացրած կեղեւն է: Այն պարունակում է եթերայինյուղեր (մոտ 2%), խեժ, որը հարուստ էկալցիումով եւ սննդային մանրաթելերով:Այսպիսով, ի՞նչ ազդեցություն ունի դարչինն օրգանիզմի վրա: Ի՞նչ օգուտ կարող էայնբերել, եւ նրանից ի՞նչ վնաս կարող է լինել:
Եկեք պարզենք.

Դարչինի օգտակար եւ բուժիչ հատկությունները
1. Իր բաղադրության շնորհիվ դարչինը խոչընդոտում է այնպիսի սարսափելի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք է հաստ աղիքի քաղցկեղը:
2. Դարչինում պարունակվող մանրաթելերը փորկապության եւ լուծի դեմ պայքարելու հիանալի կանխարգելիչ միջոց են:
3. Դարչինի հակաօքսիդանտ եւ հակաբակտերիալ հատկությունները եւս ունեն նույնքան կարեւոր նշանակություն: Դարչինի թանձրուքն օգտագործվում է որպես մրսածության դեմ պատրաստվող դեղամիջոցների բաղադրիչներից մեկը: Բոլորին է հայտնի մրսածության դեմ հին ու բարի, «տատիկի» դարչինով մեղրի բաղադրատոմսը:
4. Գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ այս համեմունքը նպաստում է արյան մեջ շաքարի նվազեցմանը, ինչն իրենից արժեք է ներկայացնում դիաբետիկների համար: Ընդամենը կես թեյի գդալ դարչինը կարող է զգալիորեն ազդել ինսուլինի ակտիվության եւ բջիջների գլյուկոզա կլանելու ունակության վրա:
5. Դարչինը նպաստում է արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակի նվազեցմանը: Աշխատանքային օրվա սկզբին դարչինով մի բաժակ թեյ խմելու սովորությունը կարող է զգալիորեն նվազեցնել սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Նույնիսկ նրանց համար, ովքեր արդեն սրտի կաթված են տարել, դարչինը կարող է օգնել ամրապնդել սրտամկանները եւ նվազեցնել կրկնվող ինֆարկտի վտանգը:
6. Իր հակաբակտերիալ հատկությունների շնորհիվ, դարչինը կարելի է օգտագործել պահածոների մեջ, հատկապես որպես թթվաջրի բաղադրիչ: Իսկ ընդհանուր առմամբ դարչինն օգնում է երկարաձգել ապրանքների պահպանման ժամկետը, որոնց մեջ այն ավելացվում է:
7. Դարչինի յուղն ունի մաշկի գրգռվածությունը վերացնելու հատկություն, ուստի այն ավելացվում է տարբեր քսուքների մեջ:
8. Դարչինի բույրն ունի տրամադրությունը բարձրացնելու, ուղեղի աշխատանքը եւ տեսողական հիշողությունը բարելավելու հատկություն:

Դարչինը որպես նիհարելու միջոց
Դարչինն իսկապես կարող է օգնել նիհարել ցանկացողներին` նյութափոխանակությունն արագացնելու իր հատկության շնորհիվ: Դրա համար անհրաժեշտ է աղացած դարչինով թեյ եւ մեղր: Այն ավելի լավ է պատրաստել երեկոյան եւ խմել երկու անգամ` առավոտյան եւ երեկոյան:
Բացի այդ, նույն նպատակով դարչինը կարելի է ավելացնել սուրճի, յոգուրտի, շիլայի(դդմի, բրնձի, վարսակի) եւ այլ ուտեստներիմեջ:
Դարչինով սուրճ
Դարչինով սուրճի բազմաթիվ երկրպագուներ չեն էլ կասկածում, որ այս եղանակով կարող են նորմալ քաշ պահպանել: Դարչինով սուրճ պատրաստելը չափազանց հեշտ է. հարկավոր է մի պտղունց փոշի ավելացնել ըմպելիքի մեջ, եւ այն պատրաստ է:
Հիմնական պայմանն այն է, որ չի կարելի ճարպեր եւ շաքար ավելացնել, քանի որ նրանցհետ զուգակցման դեպքում դարչինըզրկվում է իր օգտակար հատկությունների ց: Ոչ միսերուցք, շաքար, պաղպաղակ եւ մեղր, պարզապես սուրճ եւ դարչին:
Ծայրահեղ դեպքում կարելի է այլ համեմունքներ եւս ավելացնել, օրինակ՝ մի պտղունց կոճապղպեղի արմատ եւ հիլ:

Հակացուցումներ
Ինչպես եւ ցանկացած այլ, նույնիսկ ամենաօգտակար մթերքի դեպքում դարչինը եւս չի կարելի չարաշահել: Օրական կես թեյի գդալը դժվար թե վնասի որեւէ մեկին, սակայն ավելի լուրջ չափաբաժինների հետ պետք է զգույշ լինել:
1. Դարչինի մեջ պարունակվում է «կումարին» կոչվող նյութը: Այդ նյութը կարող է գլխացավ առաջացնել եւ բացասական ազդեցություն ունենալ լյարդի աշխատանքի վրա, եթե մեծ քանակությամբ օգտագործեք:
2. Որոշ դեպքերում էլ դարչինի չարաշահումը կարող է հանգեցնել նյարդային գրգռվածության աճի:
3. Երբեմն բարձր ջերմություն ունեցող մարդկանց մոտ դարչինը կարող է ուժեղացնել գլխացավը:
4. Հղիության վաղ փուլերում դարչինի հետ պետք է զգույշ լինել:
5. Դարչինը ջրիկացնում է արյունը: