ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել Հայաստանի տարածքի և Հայաստանից դուրս գտնվող տարածքների մասին։
«Արագածը Հայաստանի Հանրապետությունում է, Արարատ լեռը Հայաստանի Հանրապետությունում չէ։ Սա շատ պարզ բան է։
Երբ աշակերտներին հարցնում եմ՝ Հայաստանի ամենաբարձր լեռը ո՞րն է, կեսից շատն ասում է՝ Արարատը։
Հիմա եկեք սրան նայենք հակառակ կողմից։ Հակառակ կողմից նայում են Թուրքիայում և ասում՝ Արարատը Թուրքիայի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում է։ Սա փաստ է։ Հիմա Հայաստանում երեխաները որտեղի՞ց են իմանում այդ ինֆորմացիան։
Իմանում են դպրոցներում, կառավարության կողմից իրականացվող կրթության արդյունքում։ Թուրքիայում ասում են՝ եթե այս երեխաներն ասում են Հայաստանի ամենաբարձր լեռն Արարատն է, ոչ թե Արագածը, դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայից։
Եթե Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ ունի, մենք ինչու՞ որևէ կերպ աջակցենք կամ նույնիսկ չնկատելու տանք, որ Հայաստանը զարգանա։
Ընդհակառակն, եթե իրենք մեզնից տարածքային պահանջներ ունեն, մենք ամեն ինչ պետք է անենք՝ ոչնչացնելու իրենց»։