Կարևոր իրադարձություններ

Տիգրան Հակոբյանը ԱԺ-ում ներկայացրել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը

08 Ապրիլ, 2025 18:00
Տիգրան Հակոբյանը ԱԺ-ում ներկայացրել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 8-ին հրավիրած նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

Զեկուցողն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք առկա են տեսալսողական մեդիայում եւ ընդգծել, որ մեդիաոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների կարիք կա:

Այս համատեքստում Տիգրան Հակոբյանը նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում բնակչության մեծ մասը տեղեկատվությունը ստանում է համացանցի միջոցով: Իսկ համացանցում գործող մի քանի տասնյակ հեռուստանման հեռարձակողներ կան, որոնք կարգավորումից դուրս են:

«Այն սպառնալիքները, որոնք մենք ունենք՝ կապված տեղեկատվական անվտանգության, լեզվական, երեխաների վրա ազդեցության եւ ապատեղեկատվության հետ, գեներացվում է համացանցում»,- ասել է նա:

Անդրադառնալով հաճախ հնչող ատելության խոսքին՝ ՀՌՀ նախագահը նշել է, որ անգամ չկա դրա սահանումը, ինչն էլ, բնականաբար, դժվարացնում է պայքարը դրա դեմ:

Կարեւորվել է նաեւ օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակումը: Տիգրան Հակոբյանը նշել է, որ հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի:

ՀՌՀ նախագահը պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը:

Լրահոս

Դիտել ավելին