Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան

14 Ապրիլ, 2025 10:00
Կյանքից հեռացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան

89 տարեկան հասակում մահացել է պերուացի հայտնի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան:

Այս մասին հայտնել է նրա որդին՝ Ալվարոն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ մեր հայրը՝ Մարիո Վարգաս Լյոսան, մահացել է Լիմայում՝ իր ընտանիքի շրջապատում», - գրել Է նա X-ի իր էջում։

Պերուացի գրող Մարիո Վարգաս Լյոսան  2010 թվականին  արժանացել է գրականության Նոբելյան մրցանակին: Շվեդական ակադեմիան հայտարարել էր, որ մրցանակը պերուացի գրողին է շնորհել «իշխանության կառուցվածքի մանրակրկիտ նկարագրության եւ անհատի դիմադրության, ընդվզման ու պարտության վառ պատկերների համար»:

Լյոսան իսպանախոս աշխարհի ամենահռչակավոր գրողներից է, ավելի քան երեք տասնյակ վեպերի, դրամաների եւ էսսեների հեղինակ:

1995 թվականին նրան շնորհվել է իսպանախոս աշխարհի ամենահեղինակավոր` Սերվանտեսի անվան մրցանակը:

Լյոսան լատինամերիկացի առաջին գրողն է, որ արժանացել է Նոբելյան մրցանակին 1982 թվականից ի վեր, երբ այն շնորհվել էր կոլումբիացի Գաբրիել Գարսիա Մարկեսին:

Լրահոս

Դիտել ավելին