Կարևոր իրադարձություններ

Մյանմայում երկրաշարժ է գրանցվել

14 Ապրիլ, 2025 10:10
Մյանմայում երկրաշարժ է գրանցվել

Մյանմայի մայրաքաղաք Նեյպիդոն քաղաքից 10 կմ արևմուտք 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Թաիլանդի օդերեւութաբանական դեպարտամենտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Երկրի տարբեր հատվածներում գրանցվել են 3,4-ից 3,9 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ:

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:

Լրահոս

Դիտել ավելին