Հնագետների միջազգային խումբը Քեոփսի մեծ բուրգի հիմքում հայտնաբերել է 3 անբացատրելիորեն տաք քար: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարությանը: Եգիպտացի, ֆրանսիացի, կանադացի և ճապոնացի Ճարտարապետների խումբը թերմոգրաֆիա են օգտագործել բուրգերի ջերմային առանձնահատկությունների ուսումնասիրության համար արևածագի ժամանակ և մայրամուտից հետո, երբ բուրգերը դանդաղ սառչում են:
Գիտնականները հայտնել են, որ ջերմային անոմալիաներ հայտնաբերվել են բոլոր բուրգերում, բայց ,ամենատպավորիչը» Քեոփսի բուրգում է: «Այդ անոմալիաները բացատրելու համար շատ վարկածներ են առաջ քաշվում, ինչպիսիք են՝ դատարկության առկայությունը մակերևույթի հետևում և օդի ներքին հոսքերը»,- հայտարարել են գիտնականները:
Գիտնականների խոսքերով՝ սովորաբար նույն կրաքարից պատրասված հարևան քարերի ջերմաստիճանների տարբերությունը չի գերազանցում կես աստիճանը: Սակայն, անոմալիան Մեծ բուրգի հիմքում կարող է հասնել 6 աստիճանի:
