Գրեթե բոլորս էլ ցանկացել ենք մի փոքր նիհարել, որովհետև ավելորդ քաշը մեզ շատ է խանգարել: Ցանկացա ինքս ազատվել ավելորդ քաշից և իմացա այն, որ 1 շաբաթում կարելի է նիհարել 7 կգ-ով:
Եթե սա ձեզ հետաքրքրեց, ապա ուշադիր կարդացեք, թե ինչ է ձեզ հարկավոր նիհարելու համար:
Այս դիետան կոչվում է "Հերկուլեսի դիետա": Ինչպես հասկացաք, ձեր սննդակարգը պետք է լինի միայն և միայն հերկուլեսից: Ճաշի փոխարեն կերեք հերկուլես, ցանկանու՞մ եք մի կտոր հաց ուտել, դրա փոխարեն հերկուլես կերեք...
1 շաբաթ առաջ ես ցանկացա անցնել այս սննդակարգին, սակայն հերկուլեսի տհաճ հոտը իր գործը արեց: Սննդակարգին հետևեցի 2 օր, սակայն հիմա արդեն աշխատում եմ սննդակարգս փոխել, ուտելով շատ միրգ և բանջարեղեն /գազար, լոլիկ, վարունգ/: Խորհուրդ կտամ նաև ուտել լավաշ կամ սև հաց, ինչպես նաև կերեք բանջերեղենից պատրաստված սալաթներ:
2 օրվա ընթացքում ես կորցրեցի 1,3 կգ ավելորդ քաշ:
Եթե դուք անցնեք Հերկուլեսյան սննդակարգին, ապա խորհուրդ կտամ ջուր խմելու փոխարեն խմել բնական լիմոնադ, որը կարող եք տնային պայմաններում պատրաստել:
Բնական լիմոնադը պատրաստելու ձևը. Բաժակի մեջ, կիսով չափ լցնում եք ջուր, այնուհետև բաժակի մնացած մասը լցնում եք լիմոնի թարմ հյութով: Չի կարելի ավելացնել շաքար կամ մի այլ բան: Թողնում եք մի փոքր թթվի և խմեք /կարող եք խմել սառը/: