News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի թվակազմը չի գերազանցելու 37.000-ը։ Այդ մասին նշված է Վրաստանի խորհրդարանի ընդունած համապատասխան օրինագծերում։
Դրան կողմ է քվեարկել խորհրդարանի 150 պատգամավորներից 99-ը։ Այդպիսով վրացական բանակի թվակազմը կմնա անփոփոխ։ Ընդ որում՝ սահմանափակումները չեն տարածվելու ռազմական դրության, ռեզերվիստների վրա։
Ներկա դրությամբ Վրաստանում զինծառայությունը բաժանվում է 4 կատեգորիայի՝ պարտադիր, պայմանագրային, կադրային, ռեզերվային։ Զորակոչվում են 18-27 տարեկան քաղաքացիները։ Զինծառայության ժամկետը կազմում է 12 ամիս։