Այս գիշեր Քաջարան քաղաքում առաջին ձյունն է տեղացել: Մեր զրույցում ՏԿԱԻՆ Հիդրոմետ վարչության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասաց, որ սա պայմանավորված է Աֆրիկական ցուրտ հոսանքների օդային ներթափանցմամբ:
«Լեռնային շրջաններում տեղումները ձյան տեսքով են եղել»,-ասաց Սուրենյանը: