Ըստ օրենքի՝ նախադպրոցական և հանրակրթական, բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև այն գիտական, մշակութային, մարզական հաստատությունների վրա, որոնց հիմնադիրը պետությունն է, այսուհետ պետք է լինի ՀՀ դրոշը:
Բացի այդ՝ Հանրապետության և Անկախության տոներին ՀՀ դրոշը պետք է տեղադրվի ՀՀ բնակավայրերի, փողոցների, այգիների և պուրակների հարակից վայրերում, շենքերի և շինությունների վրա, որոնց ցանկը սահմանում է համայնքի ղեկավարը: