Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով խոցել ենՊոլտավայի և Դնեպրի օդանավակայանները։
Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Բարձր ճշգրտության օդային արձակման հրթիռները խափանել են Պոլտավայի և Դնեպրի ռազմական օդանավակայանները»,- ասել է նա։
Կոնաշենկովի խոսքով, ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Սումի քաղաքի և Ուրոժայնոյե բնակավայրի մոտ խոցել են ուկրաինական երկու Մի-24 ուղղաթիռներ։ Բացի այդ, օդում ոչնչացվել է ուկրաինական 24 անօդաչու թռչող սարք։