Կարևոր իրադարձություններ

Հայտնի են «Ինֆորմատիկայի» օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները (լուսանկարներ)

14 Մարտ, 2023 11:07
Հայտնի են «Ինֆորմատիկայի» օլիմպիադայի հանրապետական փուլի հաղթողները (լուսանկարներ)

Երևանի պետական համալսարանում անցկացվել է «Ինֆորմատիկա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցած ավելի քան 40 դպրոցականներից հաղթող ճանաչվեցին երեքը:

Ավագ տարիքային խմբում (10-12-րդ դաս․) առաջին տեղը գրավել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը:

Կրտսեր տարիքային խմբում (7-9-րդ դաս․) առաջին տեղը զբաղեցրել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ Ալեքսանդր Ղազարյանը և «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը:

Նշենք, որ հաղթողներին կհանձնվեն դիպլոմներ ԿԳՄՍՆ-ի կողմից: Դիպլոմակիր աշակերտներից ձևավորվելու է ընտրական խումբ, որի հետ անցկացվելու են մասնագիտական պարապմունքներ, կազմակերպվելու են մրցույթներ։

Խմբում իրենց լավագույնս դրսևորած աշակերտները կմասնակցեն ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադային։

Հավելենք, որ ինֆորմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլը տարիներ շարունակ համակարգում է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:

 

Լրահոս

Դիտել ավելին