Սանկտ Պետերբուրգում իրականացված ահաբեկչության և Վլադլեն Թաթարսկու (անձնագրով՝ Մաքսիմ Ֆոմին) սպանության կազմակերպիչները եղել են ուկրաինական հատուկ ծառայությունները և նրանց գործակալները, այդ թվում՝ արտերկրում գտնվող ռուսաստանցի ընդդիմադիրները։
«Դենիսովն ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ 2023 թվականի փետրվարին Կիևից Լատվիայի տարածքով հասել է Մոսկվայի շրջան, որտեղ տեղեկություններ է հավաքել ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու կենսակերպի և այցելության վայրերի մասին։
Մաքսիմ Ֆոմինի սպանությունը Դարյա Տրեպովայի հետ նախապատրաստել է ուկրաինական դիվերսիոն-ահաբեկչական խմբի անդամ, Ուկրաինայի քաղաքացի, 1987թ.-ին ծնված Յուրի Դենիսովը։
Ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Դենիսովը Ռուսաստանից Հայաստանի տարածքով Թուրքիա է մեկնել»,- հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ հանրային կապերի կենտրոնից։
Ապրիլի 2-ին Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում պայթյուն էր որոտացել, որի հետևանքով մահացել էր ռուսաստանցի ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկին։