Կարևոր իրադարձություններ

ԿԸՀ-ն սահմանել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը

10 Հոկտեմբեր, 2023 20:19
ԿԸՀ-ն սահմանել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների օրերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ի հերթական նիստում հաստատել է 2024 թվականի ՏԻՄ ընտրությունների հերթական օրերը: Այդ օրերն են`մարտի 31, հունիսի 9 և հոկտեմբերի 20: Մեկ այլ որոշմամբ փոփոխության է ենթարկվել թիվ 12 ԸԸՀ-ի նստավայրը,  նստավայրի հասցեն է` քաղաք Արտաշատ, օգոստոսի 23 փողոց 64, Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն:

ԿԸՀ-ից հիշեցնում են, որ հոկտեմբերի 29-ինն Արարատի մարզի Վերին Դվին համայնքում (թիվ 12 ԸԸՀ) տեղիկունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի (թիվ 28 ԸԸՀ) համայնքում՝ համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

Լրահոս

Դիտել ավելին