Կարևոր իրադարձություններ

ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչ ֆիշինգային հարձակման է ենթարկվել

08 Ապրիլ, 2025 13:03
ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչ ֆիշինգային հարձակման է ենթարկվել

Նախնական տեղեկություններով Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչներ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal հավելվածում: Այս մասին գրել է մեդիափորձագետ, CyberHUB-ի համահիմնադիր Արթուր Պապյանը:

«Եթե դուք սեղմել եք գրանցման հղումը և մուտք եք գործել Ձեր Microsoft օգտահաշվով, անպայման փոխեք ձեր գաղտնաբառը, համոզվեք, որ օգտահաշվում ակտիվ սեսիաներ չկան։

Եթե կասկածներ ունեք կամ օգնության կարիք ունեք, դիմեք մեզ՝ CyberHUB֊ին»,- գրել է Պապյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին