Կարևոր իրադարձություններ

Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. կդիտվեն ձյան տեղումներ

08 Ապրիլ, 2025 15:37
Ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. կդիտվեն ձյան տեղումներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 8-ի ցերեկը, 10-13-ին` առանձին շրջաններում, ապրիլի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։

Ապրիլի 11-13-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ 

Քամին՝ հարավարևմտյան, 3-6 մ/վ: Ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը ապրիլի 11-ին գիշերը կնվազի 8-10, ցերեկը 6-8 աստիճանով։ Ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքում ապրիլի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին