Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների մասնակցությամբ ստուգել Ադրբեջանին հանձնված ականապատ դաշտերի քարտեզների ճշգրտությունը, X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ ԱՆի Բադալյանը՝ անդրադառնալով Բաքվի այն մեղադրանքներին, որ Հայաստանը ոչ ամբողջական քարտեզներ է տրամադրել Ադրբեջանին:
«Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ավելի լավ և ավելի ճշգրիտ քարտեզներ չկան»,- գրել է նա:
ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Ադրբեջանի մեղադրանքներին՝ իբր հայկական լեռնահանքային ձեռնարկությունների կողմից բնապահպանական վնաս հասցնելու վերաբերյալ:
Բադալյանը նշել է՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը միանշանակ մերժել է Բաքվի համապատասխան հայցը՝ Երևանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ: