Կարևոր իրադարձություններ

YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը

13 Ապրիլ, 2025 11:47
YouTube-ը նախատեսում է սահմանափակել Shorts-երի դիտման ժամանակը

YouTube տեսահոսթինգը մշակում է նոր գործառույթ, որը թույլ կտա սահմանափակել Shorts տեսանյութերի դիտման ժամանակը: Այս մասին հայտնում է TechCrunch-ը։ Օգտատերերը կկարողանան օրական ժամանակաչափ սահմանել՝ վերահսկելու Shorts դիտելու համար ծախսած ժամանակը:

YouTube-ի ներկայացուցիչները հաստատել են TechCrunch-ին, որ մշակում են գործառույթը, բայց դեռ հրապարակայնորեն չեն փորձարկել այն:

Համաձայն Android Authority-ի կողմից հրապարակված կոդի հատվածների՝ դիտումների սահմանաչափը վերջ կտա Shorts տեսանյութերի անվերջ դիտմանը: 

Լրահոս

Դիտել ավելին