Կարևոր իրադարձություններ

Միրզոյանը ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

13 Ապրիլ, 2025 12:30
Միրզոյանը  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ և քննարկել հայ-ադրբեջանական կարգավորումը:

«Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում լավ հնարավորություն էր Խավիեր Կոլոմինայի հետ քննարկելու Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը:

Ընդգծել եմ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված կարևոր հանգրվանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացումը և Հայաստանի դիրքորոշումը դրա ստորագրման վերաբերյալլ»,- X-ում գրել է Միրզոյանը։

Լրահոս

Դիտել ավելին