Կարևոր իրադարձություններ

Արթուր Ալեքսանյանն այսօր կպայքարի բրոնզե մեդալի համար

13 Ապրիլ, 2025 13:21
Արթուր Ալեքսանյանն այսօր  կպայքարի բրոնզե մեդալի համար

Սլովակիայում ընթացող ըմշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր՝ մրցումային վերջին օրը, գորգ դուրս կգա Հայաստանի երկու ներկայացուցիչ։

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար կգոտեմարտի կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար։

Ալեքսանյանը պայքաը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով առավելության է հասել էստոնացի Ռիչարդ Կարելսոնի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է վրացի Նիկոլոս Կախելաշվիլիին, որը ներկայացրել է Իտալիան:

Կիսաեզրափակչում Ալեքսանյանը համառ պայքարում 1։2 հաշվով ցավալի պարտություն է կրել աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, բուլղարացի Կիրիլ Միլովից։

Լրահոս

Դիտել ավելին