Կարևոր իրադարձություններ

Քննարկել ենք համատեղ էներգետիկ նախագծեր և երկրների միջև տարանցման հնարավորություններ. Միրզոյան

13 Ապրիլ, 2025 14:05
Քննարկել ենք համատեղ էներգետիկ նախագծեր և երկրների միջև տարանցման հնարավորություններ. Միրզոյան

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը, այլև լայնածավալ առևտրին. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, Անթալիայում միջազգային դիվանագիտական ֆորումի շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումից հետո ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Մենք երկուսս էլ հասկանում ենք, որ վերջնական նպատակը հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումը և ամբողջ սահմանի բացումը։ Մեր երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտական ​​հարաբերությունների պաշտոնական հաստատմանը և սահմանի բացմանը: Խոսքը լայնածավալ առևտրի մասին է: Քննարկել ենք նաև որոշ համատեղ էներգետիկ նախագծեր և երկրների միջև տարանցման հնարավորություններ»,- ասել է ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ իրենք անդրադարձել են միջազգային ֆորումներում համագործակցության թեմային։

«Որովհետև իրականությունը ցույց է տալիս, որ երբեմն, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, մերձավորարևելյան խնդիրներին, մեր հայացքները, մեր ընկալումները ավելի մոտ են, քան կարելի է ենթադրել», - հավելել է նա:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Անկարայի և Երևանի միջև արդեն որոշակի քայլեր են ձեռնարկվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են «օդային տարածքի օգտագործումը», և երկու երկրների փորձագետները քննարկումներ են անցկացրել Մարգարա-Ալիկան սահմանային անցակետի և Գյումրի-Կարս երկաթուղու վերաբերյալ։

Այնուամենայնիվ, նա խոստովանել է, որ որոշ ոլորտներում առաջընթացը կանգ է առել: «Մենք պայմանավորվածություն ունեինք սահմանը բացելու երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական ​​անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Ցավոք , այս պայմանավորվածությունը դեռևս կյանքի չի կոչվել»,- ասել է նախարարը։

Լրահոս

Դիտել ավելին