Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը

13 Ապրիլ, 2025 17:00
ԱՄՆ-ն և Իրանը կարող են փոխել բանակցությունների վայրը

Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կարող է Օմանում չանցկացվել, սակայն Մասկատը կշարունակի խաղալ միջնորդի դերը։

Ինչպես փոխանցում է IRNA գործակալությունը, այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ներկայումս քննարկում ենք՝ բանակցությունները տեղի կունենան Օմանո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ, բայց Օմանը ամեն դեպքում կշարունակի միջնորդի դեր խաղալ։

Կարևոր է նշել, որ ձևաչափը կմնա անուղղակի, և դրանք կշարունակվեն Օմանի միջնորդությամբ», - ասել է նա։

Լրահոս

Դիտել ավելին