Այսօր՝ ապրիլի 13-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացու կողմից հրազենային վնասվածքներով, անգիտակից վիճակում «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է անգիտակից վիճակում, վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։