Թեյի ծառի յուղը եղունգների սնկային հիվանդության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցներից մեկն է։ Այս յուղն ազդում է անմիջականորեն հիվանդության առաջացման պատճառի՝ դերմատոֆիտների վրա։
Մինչ թեյի ծառի յուղով բուժումը սկսելը հարկավոր է ստուգել՝ արդյոք այն չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։ Անհրաժեշտ է մի փոքր եթերայուղ քսել դաստակին և եթե այն 12 ժամվա ընթացքում չառաջացնի ոչ մի ալերգիկ ռեակցիա, ապա կարելի է սկսել բուժումը։
Ինչպես ազատվել եղունգների սնկային հիվանդությունից
Բաղադրությունը.
• ջուր,
• թեյի ծառի եթերայուղ,
• տնտեսական օճառ։
Օգտագործման եղանակը.
1. Քերիչի օգնությամբ մանրացնել մի փոքր տնտեսական օճառ։
2. Պատրաստել ոտքերը գոլորշու օգնությամբ փափկեցնելու համար բոլոր անհրաժեշտ պարագաները։
3. Օճառի քերուկը լցնել ոտքերի համար նախատեսված տաք վաննայի մեջ և ոտքերը դնել մեջը։
4. Բամբակի օգնությամբ քսել թեյի ծառի յուղը եղունգների ախտահարված հատվածներին։
Այս պրոցեդուրան կարելի կատարել օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան։ Բուժման կուրսը տևում է առնվազն 2 ամիս, սակայն առաջին իսկ պրոցեդուրայից հետո կնկատվեն զգալի փոփոխություններ։
Նյութի աղբյուրը՝ takprosto.cc