«Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն օգոստոսի 1-ից թանկացնում է ավտոմեքենաների կայանման վճարները: Թանկացման որոշման մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
2017 թվականի օգոստոսի 1-ից 1045 համարին SMS հաղորդագրության ուղարկելիս բաժանորդներից որպես ավտոկայանատեղի վճար գանձվելու է 149 դրամ գումար, որից 100 դրամն ավտոկայանատեղի վճարն է լինելու, իսկ 24.8 դրամը միջնորդավճարն է, 24.2 դրամն՝ ԱԱՀ-ն: Նախկինում գանձվում էր 100 դրամ:
«Փարկինգ սիթի սերվիս»-ը գրեթե 50 տոկոսով՝ 248 դրամով թանկացնում է նաև ավտոկայանատեղիի օրական վճարը: Նախկին 500 դրամի փոխարեն օգոստոսի մեկից գանձվելու է 748 դրամ. «5045 համարին SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճար կատարելիս բաժանորդից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ ավտոկայանատեղի վճար, 124.6 դրամը՝ միջնորդավճար, 123.4 դրամը՝ ԱԱՀ: