2014-2016թթ. ԵՄ անդամ պետությունները հակառուսական պատժամիջոցների հետևանքով 30 միլիարդ եվրոյի արտահանման կորուստ են ունեցել, գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը` վկայակոչելով Տնտեսական հետազոտությունների ավստրիական ինստիտուտի հաշվետվության տվյալները:
Նշվում է, որ այդ տարիներին ԵՄ-ից ՌՌուսաստան արտահանումը միջինը 10,7 տոկոսով կրճատվել է՝ ԵՄ-ի կողմից Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցներից:
Մասնագետները դեպի ՌԴ արտահանման ցուցանիշների վրա բացասաբար ազդող գործոններից են համարում նաև նավթի գների անկումն ու ռուբլու թուլացումը: