Կարևոր իրադարձություններ

Ինչ է «սկզբունքորեն» հավակնում ստանալ ՀՅԴ-ն. որն է անորոշության բուն պատճառը

22 Հունվար, 2016 11:45
Ինչ է «սկզբունքորեն» հավակնում ստանալ ՀՅԴ-ն. որն է անորոշության բուն պատճառը

ՀՀԿ-ի կոալիցիոն առաջարկը «սկզբունքորեն » ընդունելով ՀՅԴ-ն որոշել է սկզբունքայնություն դրսևորել նաև իր պահաջներում:Տարածված տեղեկությունների պնդմամբ, ՀՅԴ-ն կոալիցիայի դիմաց պահանջում է մի քանի նախարարների ու մարզպետների պաշտոններ:

Մասնավորապես խոսք էր գնում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության մասին: Նույն այդ տեղեկությունների ՀՅԴ-ն առաջարկում է միավորված նախարարությունը նորից բաժանել և տարածքային կառավարումը հանձնել ՀՅԴ-ին։ Սակայն, ՀՅԴ-ի այս հավակնությունը, ինչպես հայտնի է, մերժվել է:

ՀՅԴ-ի հավակնությունները կարող են վնասել մի շարք մարզպետների ևս, մասնավորապես ՀՅԴ-ն ցանկանում է մարզպետների կողմից առավել վերահսկելի համարվող տարածքներում՝ Արմավիր, Գեղարքունիք և Արարատ: Ըստ այլ տեղեկությունների՝ ՀՅԴ-ի պահանջների մեջ են նաև Արագածոտնի ու Շիրակի մարզերը:

Պորտֆելների հարցում, ըստ ամենայնի, դեռևս չկա որևէ հստակ համաձայնություն: Եվ հենց այստեղ է, որ պարզ է դառնում, ՀՀԿ-ի որդեգրած քչախոս ու խորհրդավոր քաղաքականությունը: Այս օրերին իշխանության ամենատարբեր ներկայցուցիչների մակարդակով ամեն կերպ լղոզվում է ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության ֆորմատի բացահայտումը:

ՀՅԴ-ն իր հավակնություններում հեռուն է գնում, իսկ իշխանությունը պատրաստ չէ ամեն գին վճարել: Ի դեպ, ասում են, դաշնակցականներն իրենց հավակնություններում ավելի սկզբունքային են մարզպետների պաշտոնների հարցում:
Թե որ նախարարություններն ու մարզերը բաժին կհասնեն ՀՅԴ-ին, գիտեն միայն ամենավերին օղակներում և հենց դա է այս նյարդային անորոշության բուն պատճառը:

Լրահոս

Դիտել ավելին