Կարևոր իրադարձություններ

Յուրի Սաքունցը դարձել է աշխարհի չեմպիոն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի GBC վարկածով

17 Փետրվար, 2025 12:24
Յուրի Սաքունցը դարձել է աշխարհի չեմպիոն՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտի GBC վարկածով

Հայ մարզիկ Յուրի Սաքունցը Չեխիայում վստահ հաղթանակ տարավ չեխ բռնցքամարտիկ, Չեխիայի բազմակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մասնակից Միրոսլավ Շչերբանի նկատմամբ՝ նվաճելով GBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Մենամարտն անցավ լարված պայքարում, սակայն Սաքունցի գերազանց պատրաստվածությունը վճռորոշ եղավ. 4-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրեց մենամարտը՝ ֆիքսելով տեխնիկական նոկաուտ։

Սաքունցը ցուցադրեց վերահսկված մարտավարություն՝ առավելություն ստանալով առաջին իսկ ռաունդից։

Չնայած մրցակիցը փորձառու էր և դիմադրեց մինչև վերջին պահը, նրա պաշտպանությունը չդիմացավ Սաքունցի ուժեղ հարվածներին։

Հաղթանակից հետո Յուրի Սաքունցն իր հաղթանակը նվիրեց հայ ժողովրդին և «Արաբո» ջոկատի քաջարի մարտիկներին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր
մենամարտից այն կողմ կա ավելի մեծ իմաստ։ «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հավատացին ինձ ու կանգնեցին կողքիս։

Այս հաղթանակը միայն իմը չէ, այն
պատկանում է իմ ազգին, իմ թիմին ու բոլոր նրանց, ովքեր պայքարում են արդարության համար»,- նշեց Յուրին։

Յուրի Սաքունցը մարզիկ է, որի անունը վաղուց ընդգրկվել է սպորտի պատմության էջերում։

Նա ուժային եռամարտի կրկնակի աշխարհի չեմպիոն է, ինչպես նաև բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող։

Բացի այդ, նա նվաճել է համաշխարհային ձեռնամարտի և Եվրոպայի ուժային ըմբշամարտի չեմպիոնի տիտղոսները։

Նրա բացառիկ նվաճումները վավերացվել են Գինեսի ռեկորդների գրքում՝ ութ անգամ արժանանալով համաշխարհային ճանաչման։

Լրահոս

Դիտել ավելին