Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

08 Ապրիլ, 2025 20:05
Փոխվարչապետը հանդիպել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում:

Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը և Ալեքսանդր Թիմանը, ով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը ընդգծել է ԱՄՀ հետ համագործակցության առանցքային նշանակությունը Հայաստանի համար՝ կարևորելով ԱՄՀ պահուստային ծրագրի ներքո կատարված բարեփոխումները:

Զրուցակիցները քննարկել են հարկաբյուջետային և տնտեսական քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Լրահոս

Դիտել ավելին