Աֆղանստանի հարավում ԴԱԻՇ-ի զինյալների և «Թալիբան» շարժման միջև բախման ընթացքում զոհվել է շուրջ 50 զինյալ, հայտնում է Pajhwok-ը:
«Մեր ստացած տեղեկատվության հիման վրա` ԴԱԻՇ-ի 48 անդամներ և «Թալիբանի» 8 կողմնակիցներ սպանվել են կռվի ժամանակ»,- հայտնել է ոստիկանապետ գնդապետ Գուլամ Ջիլանի Ֆարահին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանում և Պակիստանում զինյալների մի քանի ղեկավարներ երդում են տվել ԴԱԻՇ-ին: Նրանց մեջ են «Ուզբեկիստան» ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ուսման Գազին, «Հիզբ ուտ-Թահրիր», «Թալիբան» և «Լաշկար-է-ջանգվի» խմբավորումների զինյալները: