«Դետրոյթ Պիստոնսի» կենտրոնական Անդրե Դրամոնդը և «Հյուսթոն Ռոքեթսի» հարձակվող պաշտպանը ճանաչվել են, համապատասխանաբար, Արևելյան և Արևմտյան կոնֆերենցիաների նախորդ շաբաթվա լավագույն բասկետբոլիստներ, հայտնում է NBA.com-ը:
Դրամոնդը Լեբրոն Ջեյմսից հետո (2011-12 մրցաշրջան) դարձել է առաջին բասկետբոլիստը, ով առաջնության սկզբում երկու անգամ անընդմեջ ստացել է շաբաթվա լավագույն խաղացողի կոչում: «Պիստոնսի» կենտրոնականը նախորդ շաբաթվա ընթացքում միջինը մեկ խաղում վաստակել է 22,0 միավոր և 24,3 անգամ տիրել է անդրադարձերին:
Հարդենը «Հյուսթոնին» օգնել է 4 խաղում 4 հաղթանակ տոնել: Ամերկացին միջինը մեկ խաղում վաստակել է 38,5 միավոր, կատարել է 5,5 արդյունավետ փոխանցում, տիրել է 5,5 անդրադարձի և կատարել 1,5 գնդակի խլում: