Կարևոր իրադարձություններ

Թուրք-իսրայելական հարաբերությունները Դավոսում սրվել էին, Դավոսում էլ կվերականգնվեն

21 Հունվար, 2016 22:38
Թուրք-իսրայելական հարաբերությունները Դավոսում սրվել էին, Դավոսում էլ կվերականգնվեն

2009 թ. հունվարի 29-ին շվեյցարական Դավոսում ընթացող ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի և Թուրքիայի՝ այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի միջև տեղի ունեցած և «One minute» անվանումը ստացած սկանդալային բանավեճից հետո թուրք-իսրայելական հարաբերություններն ավելի սրվեցին, իսկ լարվածության գագաթնակետին հասան ընդամենը 1 տարի անց՝ 2010 թ. մայիսի վերջին՝ «Մավի Մարմարայի» հայտնի միջադեպից հետո:

Մինչդեռ Մերձավոր Արևելքում ներկայում տեղի ունեցող գործընթացների ազդեցությամբ, և հատկապես ռուս-թուրքայկան հարաբերությունների սրումից հետո թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման գործընթացը բավականաչափ արագացավ։

Հիմնապատճառները՝ տարածաշրջանում առաջացած աշխարհաքաղաքական և տնտեսական նոր իրողություններն էին (հատկապես ռուսական գազը իսրայելականով փոխարինելու թուրքական իշխանությունների ծրագիրը), որոնք ընդհանուր երանգներով ավելի են մերձեցնում երկու երկրների շահերը:

Եվ ահա, մեծ է հավանականությունը, որ նույն Դավոսում, 7 տարի անց՝ արդեն ընթացիկ տնտեսական ֆորումի շրջանակներում, կհանդիպեն Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն և Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ պայմանավորվելու թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորման համաձայնագրի վերջնական ստորագրման շուրջ։

Արմեն Պետրոսյան, Ֆեյսբուք։

Լրահոս

Դիտել ավելին