Կարևոր իրադարձություններ

Հերմինե Նաղդալյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ

25 Հունվար, 2016 18:14
Հերմինե Նաղդալյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը քիչ առաջ ԵԽԽՎ լիագումար նիստում ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում:

ԵԽԽՎ նկատենք, 2 տասնյակ փոխնախագահ ունի, որոնցից մեկն էլ, փաստորեն դարձավ Նաղդալյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնելու է մինչեւ հաջորդ նստաշրջան:

Հիշեցնենք, իշխանական շրջանակներից ընդամենն օրեր առաջ վստահեցնում էին, որ եթե հայկական պատվիրակությանը չհաջողվի կանխել հակահայ երկու սկանդալային բանաձեւերի ընդունումը, հստակ պայման է դրված՝ Ստրասբուրգից վերադառնալուց հետո հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վայր է դնելու լիազորությունները:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Դիտել ավելին