Կարևոր իրադարձություններ

Հունաստանը 600 միլիոն եվրո կհատկացնի միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար

11 Փետրվար, 2016 23:50
Հունաստանը 600 միլիոն եվրո կհատկացնի միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար

Հունաստանը կծախսի իր ՀՆԱ-ի 0.3 տոկոսը կամ 600 միլիոն դոլար, այս տարի միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Այս մասին հաղորդում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով Հունաստանի Կենտրոնական բանկի զեկույցին։ Այդ գումարը կարող է աճել, եթե միգրանտների մեծ մասը որոշի մնալ Հունաստանում բալկանյան երկրների հետ սահմանների փակման դեպքում։ 

Ըստ բարձրաստիճան հույն պաշտոնյաների, կենտրոնական բանկը հետազոտություն է իրականացրել, որպեսզի հաշվարկի այն գումարը, որը անհրաժեշտ կլինի միգրացիոն ճգնաժամի հետևանքները հաղթահարելու համար։

Նշվում է, որ գումարի 35.7 տոկոսը կուղղվի միգրանտների ընդունման համար համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանը։ Եվս 26.3 տոկոս կուղղվի որոնողական և փրկարարական աշխատանքների համար։ Զեկույցում նշվում է, որ ԵՄ-ի կողմից տրամադրվող գումարը դեռևս չի որոշվել։

Լրահոս

Դիտել ավելին