Կարևոր իրադարձություններ

Մեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհին գլորվել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է (լուսանկարներ)

01 Հուլիս, 2023 13:14
Մեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհին գլորվել է ձորը. վարորդը հոսպիտալացվել է (լուսանկարներ)

Հուլիսի 1-ին՝ ժամը 09։28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ափնագյուղ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 24-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․ ծնված 1984 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել հարակից ձորը։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին