Կարևոր իրադարձություններ

Ժամանակին մարդը կարող էր զանգել շտապօգնություն, և այն հասանելի չլիներ. հիմա բացառված է նման դեպք. Ավինյան

07 Ապրիլ, 2025 11:52
Ժամանակին մարդը կարող էր զանգել շտապօգնություն, և այն հասանելի չլիներ. հիմա բացառված է նման դեպք. Ավինյան

Քանի որ ձեր հանձնարարությամբ շտապօգնությունում հետքանչ ներդրվեց և համարյա թե պրակտիկորեն չենք ունենում բաց թողնված զանգ և բողոք, նույնը ուզում ենք ներդնել առողջության կենտրոններում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը՝ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին: 

Վերջինս էլ արձագանքեց. «Որքան էլ որ տարօրինակ հնչի, բայց ժամանակին մենք այդպիսի ժամանակներ ունեցել էինք, երբ մարդը զանգում էր շտապօգնություն և կարող էր հասանելի չլիներ շտապօգնությունը: Հիմա նմանատիպ դեպքերը բացառված են»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին