Կարևոր իրադարձություններ

Սա իմ կարիերայի ռեկորդային վճարն էր.Շարա Բուլետ

08 Հունվար, 2026 15:36
Սա իմ կարիերայի ռեկորդային վճարն էր.Շարա Բուլետ

UFC-ի ռուսաստանցի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովը, որը առավել հայտնի է Շարա Բուլետ մականունով, բացահայտել է Երևանում անցկացված Hype FC մրցաշարի ֆինանսական մանրամասները։

Կամիլ Գաջիևին տված հարցազրույցում մարզիկը խոստովանել է, որ Արման Ծառուկյանի դեմ գրեփլինգի կանոններով մենամարտի համար ստացել է իր կարիերայի ամենաբարձր վարձատրությունը։ Շարայի խոսքով՝ 6 րոպե տևած գոտեմարտի դիմաց ստացած գումարը կարելի է համարել ռեկորդային ոչ միայն իր, այլև ամբողջ գրեփլինգի համար։

«Իմ մասով՝ դա միանշանակ ռեկորդային հոնորար էր։ Ես, առհասարակ, չեմ լսել, որ գրեփլինգում նման գումարներ շրջանառվեն։ Այն աղմուկն ու ուշադրությունը, որը մենք ստեղծեցինք, նույնպես աննախադեպ էին այս սպորտաձևի համար։ Թերևս նման հետաքրքրություն եղել է միայն այն ժամանակ, երբ գորգ էր դուրս գալիս Ալեքսանդր Կարելինը», – նշել է 31-ամյա մարզիկը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում կայացած Արման Ծառուկյան – Շարաբուտդին Մագոմեդով գոտեմարտը, որը տևել է 6 րոպե, ավարտվել է ոչ-ոքի արդյունքով։

Լրահոս

Դիտել ավելին