Կարևոր իրադարձություններ

Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին տոկոսային ավելի շատ ներկայացվածություն ենք ունենալու, քան 2021-ի 54%-ը. Ալեն Սիմոնյան

19 Հունվար, 2026 12:20
Կարծում եմ՝ առաջիկա ընտրություններին տոկոսային ավելի շատ ներկայացվածություն ենք ունենալու, քան 2021-ի 54%-ը. Ալեն Սիմոնյան

Ես համարում եմ, որ ռեյտինգը կայուն բան չի կարող լինել, և աշխարհում դրա օրինակը չկա: Մենք, ի սկզբանե մեր աշխատանքի տրամաբանությունը դրել ենք այսպես, որ  սկսում ենք 0%-ից, զրոյից սկսում ենք քարոզարշավ անել, առաջ գնալ:

Այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իշխանության մասնակցության և ակնկալիքների մասին:

«Ակնհայտ է, որ մասնավորապես օգոստոսի 8-ի ստորագրված փաստաթղթից, դրան հաջորդած իրադարձություններից հետո, մենք անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունենք, թեպետ ես կարծում եմ՝ դրանից առաջ էլ չունեինք:

Մեր համար շատ կարևոր է սահմանադրական մեծամասնություն ձևավորելը, և մենք գնում ենք այդ ուղղությամբ»,-նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով՝ ենթադրում եմ, որ մենք ավելի շատ ձայն, ավելի շատ տոկոսային ներկայացվածություն ենք ունենալու, քան 54%-ը, որը ունեցանք 2021 թվականին։ 

Հարցին՝ Սիմոնյանը ՔՊ-ի վարկանիշն ավելի բարձր է գնահատում հիմա, քան 2021 թվականի ընտրությունների՞ն, նա պատասխանել է՝ համեմատելի չեն, քանի որ 2021 թվականի ընտրությունները վարկանիշային չէր, այլ հայ ժողովրդի պատասխանը՝ տարբեր միջազգային կենտրոններին:

Լրահոս

Դիտել ավելին